Թուրքերը Երևանի կենտրոնի շենքերը ներկայացնում են իբրև «ադրբեջանական». Հայաստանի իշխանությունը լուռ է (տեսանյութ)
Թուրքիայի պետական լրատվական կորպորացիան (TRT), որ ներկայացնում է Թուրքիայի կառավարության շահերն ու մոտեցումները, իր ռուսալեզու հարթակում տեսանյութ է հրապարակել, որում Երևանի Հանրապետության փողոցի վրա գտնվող Պարսկաստանի նախկին հյուպատոսության շենքը ներկայացրել է իբրև 17-րդ դարի «ադրբեջանական թագավորական պալատի» մի հատված։
Տեսանյութն արդեն 3 օր է՝ ակտիվ տարածվում է սոցիալական ցանցերում, մինչդեռ Հայաստանի իշխանությունը լուռ է:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները «Google Maps»-ի քարտեզներում Երևանի փողոցներն անվանափոխել էին իրենց բանակի հերոսների անուններով: