Ուժգին պայթյուններ՝ Աֆղանստանում․ առաջացել է հրդեհ
Այսօր առավոտյան մի քանի պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հերաթ քաղաքում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Պայթյունները որոտացել են գազ մատակարարող կառույցների տարածքում։ Տեղի պաշտոնյաները հայտնել են, որ պայթյունների հետևանքով հրդեհ է առաջացել։
Ներկայումս աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու ուղղությամբ: Տուժածների մասին դեռ լուրեր չկան։