Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո մահացել է 55 մարդ
Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո Շվեյցարիան արձանագրել է կողմնակի ազդեցությունների 1174 դեպքի հաղորդում, ներառյալ 55 մահացու դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Պատվաստումներից հետո գրանցվել է 55 մահ։ Մահացածների միջին տարիքը 84 տարեկանն է։ Նրանց մեծամասնությունը նախկինում ունեցել է լուրջ հիվանդություններ։ Նշվում է, որ կողմնակի բարդությունների մասին 577 հաղորդագրություն վերաբերում է Pfizer, 580-ը՝ Moderna պատվաստանյութերի դեմ։
Նշվում է նաև, որ պատվաստանյութի առաջին ներարկումից հետո խնդիրներն ավելի շատ են առաջացել, քան՝ երկրորդ ներարկումից հետո։