«Alibaba» ընկերությանը տուգանել են ռեկորդային՝ 2,78 միլիարդ դոլարով
Չինաստանի շուկայի վերահսկման և կարգավորման գլխավոր վարչությունը «Alibaba»-ի նկատմամբ կիրառել է ամենամեծ տուգանքը երկրի պատմության մեջ։ Այս մասին հաղորդում է «CGTN»-ն՝ վկայակոչելով գործակալության հայտարարությունը:
«Alibaba»-ն տուգանվել է 2,78 միլիարդ դոլար գումարով՝ շուկայի գերակայությունը չարաշահելու համար: 2020-ի դեկտեմբերին չինական կարգավորող ընկերությունները «Alibaba»-ի դեմ հակամենաշնորհային հետաքննություն սկսեց։
Այս տարվա մարտին «Wall Street Journal»-ը զեկուցել էր Չինաստանի իշխանությունների ՝ երկրի պատմության մեջ ամենամեծ տուգանքը ընկերության վրա կիրառելու ծրագրերի մասին, մինչ այդ ամենամեծ տուգանքը վճարում էր «Qualcomm Inc»-ը:
2015-ին դրա չափը կազմել էր 975 միլիոն դոլար։