Մեկ տարում երկու անգամ կառավարության շենքի ուղղությամբ միջնամատ ցույց տված քաղաքացին կտուգանվի 300 հազար դրամով. Panorama.am
Արդարադատության նախարարությունն առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը լրացնել նոր բովանդակությամբ 172-րդ հոդվածով, որով իրավախախտում կդիտարկվի հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ անպարկեշտ ցանկացած ձևով վիրավորանքը: Այս մասին գրում է Panorama.am-ը:
Այդ մասին օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am հարթակում:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Սահմանվել են հայհոյանքի դրսևորման ձևերը, այն է՝ խոսքի, պատկերի կամ նշանի միջոցով՝ նպատակ ունենալով հնարավորինս համապարփակ կերպով ամրագրել հիմնական ձևերը՝ չբացառելով դրսևորման այլ ձևերի հնարավորությունը»:
Հետպատերազմյան շրջանում բարձրացած հասարակական վրդովմունքի աննախադեպ ալիքն այս ձևով ճնշելու կառավարության քայլերը կարող են միայն ծիծաղ առաջացնել:
Նախագծով սահմանվել է պայման, ըստ որի կատարված արարքը չպետք է պարունակի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության (խուլիգանություն) հատկանիշներ:
Որպես պատասխանատվության տեսակ սահմանված է տուգանքը, իսկ տուգանքի չափ է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: