Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունը
Հասարակություն

Պարոնա՛յք աթոռավորներ, ի՞նչ խղճով եք խաբում ծնողներին․ ձեր մեղքով են նրանք այս օրին հասել, որքա՞ն պետք է ճողոպրեք ու փախչեք խնդրից

Երեկ՝ ապրիլի 8-ին, վաղ առավոտից Պաշտպանության նախարարությունում լարված իրավիճակ էր։ Իսկ ավելի կոնկրետ՝ անհետ կորած զինվորների հարազատներն իրենց պահանջով ՊՆ շենքի մոտ էին։ Նրանք շղթաներով փակել են շենքի ելքն ու մուտքը և աշխատակիցներին չեն թողել ներս ու դուրս անել։

Ավելի ուշ ծնողների այս խմբին միացել են նաև գերիների ծնողներն ու հարազատները, որոնց իշխանությունը ստորաբար խաբել էր՝ հայտարարելով, թե 50 գերի են բերում ինքնաթիռով։ Այնուհետև պարզվել էր, որ այդ ինքնաթիռում գերիներ չկան, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարել էր, թե գերիների վերադարձի հարցը հետաձգվում է․․․

Գերիների հարազատներն էլ միացել են անհետ կորածների ծնողներին ու միասին փակել են ՊՆ-ն։

«Պատանդ» մնացած ՊՆ-ականները փորձել են պատերի վրայով թռչելով դուրս գալ, սակայն նրանց չի հաջողվել, քանի որ ծնողներն անմիջապես նրանց ֆիքսել են և հետ վերադարձրել։

Նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ շենքից ճողոպրել է ուղղաթիռով․․․

Այս տխուր պատմության մեղավորը իհարկե կառավությունն է․ այն կառավարությունը, որը 44 օր խաբեց ժողովրդին, այն կառավարությունը, որը ստորագրեց կապիտուլացիայի փաստաթուղթ և հայ զինվորներին ու հայկական գյուղերի քաղաքացիներին ողջ-ողջ գերի հանձնեց թշնամուն (չասենք, թե ինչ են անում թուրքերը գերիների հետ)․․․

Շատերն այն համոզմունքին են, որ ՊՆ շարքային աշխատողները մեղավոր չեն, ու իրենցից ոչինչ կախված չէ՝ գերիների ու անհետ կորածների հարցը լուծելու գործում․․․

Իսկապե՞ս․․․․

Գուցե հարազատներն այս պահին սխալ տեղ են դիմում իրենց զավակների հարցը լուծելու համար, քանի որ ՊՆ֊ն իսկապես չի զբաղվում այս հարցով, սա նրա գործառույթում չէ։ Բայց, ներեցեք, ինչո՞ւ են նրանք հանդուրժում կապտուլյանտին, ինչո՞ւ բոլորով նրա հրաժարականը չեն պահանջում, ի վերջո՝ իրենք պետք է այս հարցերը դնեն երկրի ղեկավար Փաշինյան Նիկոլի առաջ և լուծում պահանջեն, ո՛չ թե բանը հասնի նրան, որ որդեկորույս ծնողները կոշտ քայերի դիմեն․․․ 

Այս ամենի թիվ մեկ պատասխանատուն Փաշինյան Նիկոլն է...

Բոլորն ունեն աշխատանք` ստաբիլ աշխատավարձով, փորները կուշտ, տեղը տաք․․․ ու հերն էլ անիծած, թե հազարավոր զոհեր, գերիներ ու անհետ կորածներ չկան․․․ նրանց համար՝ հերն էլ անիծած, թե այդ զինվորների հարազատները մղկտում են ցավից ու խելագարվում են անելանելիությունից․․․

Ու ինպե՞ս չխելագարվեն, երբ նրանցից շատերն անգամ իրենց ձեռքով դաշտից հավաքել-բերել են իրենց որդիների մասունքները՝ ոտքը, ձեռքը, մատը․․․ ու հիմա այդ մասունքները մեշոկների մեջ անտերության են մատնվել․․․ 

Կառավարությունից պահանջվում է ընդամենը ԴՆԹ անել, բայց սրանք, видите ли, դիակների հոտին չեն դիմանում ու չեն կարողանում աշխատել․․․․

Ներեցե՛ք, իսկ ում մեղքով են զոհվածների դիակներն այդ օրին հասել․․․

Կամ նույն այդ կառավարության աշխատակիցները, եթե իրենց վրայից ուզում են հանել մեղքի իրենց բաժինը, ինչո՞ւ են գնում կապիտուլյանտի հետ նիստի մասնակցում, նրան դիմում «պարոն վարչապետ»-ով կամ, որ ավելի վատ է՝ «հարգելի պարոն վարչապետ»-ով, ինչպես են դա անում՝ առանց խղճի զգացումի․․․

Կամ նույն Պաշտպանության նախարար Հարությունյան Վաղարշակը, ով անընդհատ փախչում է բոլորից, ինչո՞ւ ընդունեց իրեն առաջարկված նախարարի պաշտոնը․ նա չէ՞ր գիտակցում, որ ինքըստինքյան կիսելու է դավաճանությունն ու պատասխանատվության տակ է մտնում, չէ՞ր գիտակցում, որ պատասխան է տալու ամեն մի զոհի, գերու, անհետ կորածի ու վիարվորի համար․․․ ի վերջո՝ չէ՞ր գիտակցում, որ այդ հարցերը լուծելու համար է նշանակվում, թե՞ պաշտոնը մթագնել էր ուղեղը (եթե ունի այդպիսին)․․․

Չնայած, ուղեղի տեր մարդն իր ազգի հետ այդպես չէր վարվի, դուրս կգար ընդառաջ զինվորների հարազատներին, կխոսեր, թեկուզ նորից խաբելով՝ կհանգստացներ, գոնե այդպես ցույց տալով, որ անտարբեր չէ, որ չի արհամարհում, որ թռնող չէ․․․․

Բայց սրանք թռնող են, սրանք հողատու են ու սրանք դավաճան են, սրանք հայի դարավոր թշնամու՝ թուրքի հետ հաց կիսող են, թուրքի ձեռքը բռնող են, նրա հետ հաշվի նստող են ու կույր են, լուռ են, անպատասխանատու են, երբ հարցը վերաբերվում է հային ու հայրենիքին․․․

Եթե այդպես չէ, ապա ի՞նչ խղճով են այս պարոնա՛յք աթոռավորները խաբում ծնողներին՝ ասելով թե բերում ենք գերներին ու դատարկ ինքնաթիռ են դեմ տալիս․․․

Ձե՞ռք եք առնում․․․ ուզո՞ւմ եք նրանք վերջնականապես գժվեն, որ թուլանան չկարողանա՞ն պահանջատեր լինել, որպեսզի դուք առոք-փառոք իշխեք ու ձեր վերևներից ծաղրե՞ք նրանց․․․

Չի լինի․․․ ցավը, արհամարհվածությունն ու անտարբերությունը մարդուն, առավելևս որդուն կորցրած ծնողին, չեն թուլացնում, նրան գազան են դարձնում, որը պատրաստ է հանուն իր ձագի պատառոտել բոլոր մեղավորներին․․․

Պարզապես մի եղեք անտարբեր, պարոն ու տիկին «աթոռակիրներ»․․․ 

Խոսեք հարազատների հետ, ընդառաջեք նրանց, մարդ եղեք՝ ի վերջո․․․ որքան պետք է փախած ման գաք ու ճողոպրեք․․․

Արմինե Մկրտումյան