Հայտնի է, թե ի՞նչ պայմանագիր կարող է առաջարկել Էրլինգ Հոլանդին Մադրիդի «Ռեալը»
Մադրիդի «Ռեալը» առաջատար է համարվում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին գնելու մրցավազքում։ Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը։
Վերջերս Հոլանդի գործակալն ու հայրը Մադրիդում էին։ Նշվում է, որ իսպանական գրանդը Հոլանդին գնելու համար կարող է ծախսել 150 միլիոն եվրո գումար։
Թիմը նորվեգացուն կարող է առաջարկել 6 տարվա պայմանագիր՝ տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով։ Ընդգծենք նաև, որ Հոլանդի համար պայքարում են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Բարսելոնան»։