Ժերոմ Բոատենգն ամռանը կհեռանա «Բավարիայից»
Մյունխենի «Բավարիայի» գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգը ամռանը կլքի ակումբը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրից բացի գերմանացի մի շարք սպորտային լրագրողներ նշում են, որ Բոատենգը կլքի ակումբը, քանի որ մի քանի ամսից լրանում է նրա պայմանագրի ժամկետը։
Ընդգծենք, որ Բոատենգը վերջին շրջանում գտնվում է վատ մարզավիճակում։ Այս ամենի հետ մեկտեղ նրան չի առաջարկվել նոր պայմանագիր։
Այս պահին դեռևս հստակ չեն այն թիմերի անունները, որոնք հետաքրքրված են Բոատենգի ծառայություններով։