Թերևս, եթե «Բարսելոնան» չունենար Մեսսին, մենք ավելի շատ տիտղոսներ կնվաճեինք․ Սերխիո Ռամոս
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն իր հարգանքի մասին է խոսել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
Ռամոսը մասնավորապես նշել է․ «Այս բոլոր տարիներին մենք տառապել ենք Մեսսիից: Թերևս, եթե «Բարսելոնան» չունենար Մեսսին, մենք ավելի շատ տիտղոսներ կնվաճեինք: Կար ժամանակ, երբ մենք խաղում էինք պատմության լավագույն Բարսելոնայի դեմ: Մենք ունեինք Մոուրինյոյի պես հիանալի մարզիչ, բայց նրանց համար դժվար էր հաղթել մեզ: Մենք հաճախ չէինք հաղթում»։
Ընդգծենք, որ Ռամոսը «Ռեալի» կազմում դարձել է Իսպանիայի հնգակի չեմպիոն, իսկ Մեսսին 10 անգամ հաղթել է Լա Լիգան։