Հայկական արտադրության Shadowmatic-ը ճանաչվել է App Store-ի տարվա լավագույն խաղ
Հայկական Triada Studio ընկերության Shadowmatic-ը ճանաչվել է լավագույն iOS խաղ Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում ու ևս մի քանի երկրներում:
Խաղն առայժմ հասանելի է միայն iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար: Խաղը կարելի է խաղալ նաև Apple TV հեռուստակցորդով:
Հիշեցնենք, որ Shadowmatic-ը ս․թ․հունիսին արժանացավ Apple Design Award (ADA) մրցանակի, իսկ մայիսին կայացած DevGAMM 2015 Awards մրցանակաբաշխությանը հաղթող ճանաչվեց երկու անվանակարգում՝ Գերազանցություն տեսողական արվեստում (Excellence in Visual Art) և Լրատվամիջոցների ընտրություն (Media Choice Award):