«Բավարիան» սեփական հարկի տակ առաջին պարտությունը կրեց 2019 թվականի նոյեմբերի 30-ից հետո
Երեկ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին խաղում «ՊՍԺ»-ն 3-2 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային»։ Գերմանական ակումբը սեփական հարկի տակ առաջին պարտությունը կրեց 2019 թվականի նոյեմբերի 30-ից հետո։
Մյունխենցիները վերջին անգամ պարտվել էին սեփական մարզադաշտում «Բայերին»։
Ընդգծենք, որ Ֆլիկի սաները սեփական հարկի տակ հաջորդ հանդիպումը անցկացնելու են ապրիլի 10-ին՝ «Ունիոն Բեռլինի» դեմ։