Ինչո՞ւ պետք է հրաժարվեն պատվաստումից․ նախարարը դեռ չի հաշվարկել՝ որքան կարժենա պատվաստանյութը շարքային քաղաքացու համար (տեսանյութ)
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի բացահայտում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվաստվե՞լ է կորոնավիրուսի դեմ, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ ինքն այս հարցում 3-րդ անձ է և Փաշինյանն ինքը պետք է որոշի ասել այդ մասին, թե՞ ոչ․․․
Նա լրագրողների հետ զրույցում նկատում է, որ երեկ Հայաստան ներմուծված «Սպուտնիկ-V» պատվաստանյութից բաժին են հանել խոցելի խմբին ու Երևանի բուժաշխատողներին։
Մյուսների համար պատվաստումը կլինի վճարովի․ թե որքան գումար պատվաստվելը կլինի շարքային քաղաքացու համար՝ դեռ չեն հաշվարկել։ Համենայնդեպս Ավանեսյանը թվեր չհրապարակեց։
Նա նաև չի կարծում, թե մարդիկ խուսափում են պատվաստումից։ Լրագրողների հարցին, թե չեն կարծում արդյոք, որ մարդիկ կհրաժարվեն պատվաստումից՝ հաշվի առնելով թեկուզև այն, որ ֆեյսբուքում բացասական գնահատականներն ու տրամադրությունը մեծ է, Ավանեսյանը պատասխանեց․
«Ես էդպիսի բան չեմ կարդացել, ինչո՞ւ պետք է հրաժարվեն»։
Հարցին՝ թե, իսկ եթե այնուամենայնիվ մարդիկ հրաժարվեն ի՞նչ են անելու, հո չեն պարտադրելո՞ւ, Ավանեսյանը չպատասխանեց․․․
Մանրամասները՝ տեսանյութում։