Զինեդին Զիդանը խոսել է «Յուվենտուս» հնարավոր վերադարձի մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է Թուրինի «Յուվենտուսի» լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոյի այն հարցին, թե արդյո՞ք նա կվերադառնա թուրինյան ակումբ:
Զիդանը մասնավորապես նշել է. «Իտալիան իմ սրտում է: Ես 5 տարի եմ անցկացրել Թուրինում և «Յուվենտուսը» կարևոր է ինձ համար»: Ես դեռ այստեղ եմ՝ «Ռեալում»: Տեսնենք»:
Ընդգծենք, որ Զինեդին Զիդանը թուրինյան ակումբում հանդես է եկել 1996 թվականից մինչև 2001 թվականը: