Ամռանը հնարավոր է տեղի ունենա Ալեսիո Ռոմանյոլի և Ֆեդերիկո Բեռնարդեսկի փոխանակում
Իտալացի սպորտային լրագրող Ռոմերո Ագրեստին նշել է, որ «Միլանի» և «Յուվենտուսի» միջև կարող է տեղի ունենալ փոխանակություն: Լրագրողը նշում է, որ թիմերը կարող են իրականացնել Ռոմանյոլի-Բեռնարդեսկի փոխանակություն:
Երկու ֆուտբոլիստների գործակալը համարվում է Մինո Ռայոլան: Ֆուտբոլիստների պայմանագրերը ավարտվում են 2022 թվականին: Ընդգծենք, որ Ռոմանյոլին վերջին շրջանում անվստահ խաղի արդյունքում կորցրել է տեղը թիմի մեկնարկային կազմում:
Ընդգծենք, որ դեռ նախորդ ամռանը Բեռնարդեսկին կարող էր հայտնվել միլանում, սակայն Լուկաս Պակետայի հետ փոխանակությունը չկայացավ: