Պաշտոնական․ Կևին Դե Բրույնեն երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի կայքէջից։
Բելգիացու և թիմի միջև պայմանագիրը երկարաձգվեց 2 տարով։ Այսպիսով՝ Դե Բրույնեն նոր պայմանագրով թիմում կմնա մինչև 2025 թվականը։
29-ամյա ֆուտբոլիստն իր 6-րդ մրցաշրջանն է անցկացնում անգլիական ակումբում։
Ֆուտբոլիստը ակումբի հետ 2 անգամ դարձել է Անգլիայի չեմիոն։