Բջնիի դպրոցի տնօրենի խորհուրդը` Աշոտյանին (տեսանյութ)
«12 տարի աշակերտը գալիս է դպրոց մասնագիտական կողմնորոշվում ոչ մի տեղ չի ստանում, իրականում այսօրվա տնետսությանը անհրաժեշտ է կրթության նոր բովանդակություն»,- newspress.am -ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Բջնի գյուղի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Յաշա Սահակյանը` հավելելով, որ այդ մասին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին մի քանի անգամ ասել է, նախարարն էլ ընդունել, որ կրթության բովանդակության փոփոխություն է պետք:
«12 տարի դպրոցում սովորում է, կյանքից կտրված կրթություն է ստանում, ավարտում է անելիք չունի այս հասարակարգում, ավարտում է չգիտի փողն ինչ է…», -մանրամասնեց նա:
Դպրոցի տնօրենը նաև նկատեց, որ այստեղ անձանավորման խնդիր չկա, բայց փաստ է` 12 ամյա կրթությամբ ուզում էին ծրագրերը բեռնաթափեին, բայց իրականում այլ պատկեր ստացվեց, այն ինչ կրթությոնը պիտի ձևավորվի առաջարկ- պահնջարկի համատեքստում:
Մանրամասները` տեսանյութում