Ես չեմ ասել, որ ՍԴ բարեփոխումներով ստեղծում ենք անկախ դատական համակարգ. Բադասյան (տեսանյութ)
Արդարադատության նախարարությունն ազնիվ ասել է, թե սահմանադրական ինչ բարեփոխումներ կարելի է անել, որ հատվածը կարելի է փոխել, սակայն կարծես հանրությանը դա չի հետաքրքրում: Այդ մասին լրագրողների հետ ասաց Ռուստամ Բադասյանը:
Նա նկատեց, որ դատական համակարգի հետ կապված իր պայքարը դեռ չի ավարտվել:
«Երբ ՍԴ-ում ճգնաժամ առաջացավ, մենք մեկնաբանել ենք, թե ինչում է կայանում այդ ճգնաժամը. ՍԴ-ում կային դատավորներ, ովքեր փաստացի ունեին տարբեր կարգավիճակներ, մենք նկատի ունեինք այդ ճգնաժամի հաղթահարումը»,-ասաց Բադասյանը:
Նա հիշեցրեց, որ իր բոլոր հարցազրույցներում ասել, որ դատական համակարգում կան խորքային պրոբլեմներ և դա ընդամենը մի կոմպենենտ է, որը միտված է հենց սահմանադրության անցումային տիրույթում այդ ճգնաժամի հաղթահարմանը:
«Ես չեմ ասել, որ սրանով ստեղծում ենք անկախ դատական համակարգ»,-նշեց արդարադատության նախարարը: