ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան իրականում ձևացնում է, թե պայքարում է ԻՊ-ի դեմ
Մոսկվան կարծում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավելի շուտ ձևացնում է, թե պայքարում է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ, իսկ իրականում կոալիցիայի դիրքորոշումը քաղաքականացված է:Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ցավոք, մեր տեսակետը նույնն է մնում, և այն մտահոգիչ է: Մենք կարող ենք ասել, որ կոալիցիան, ավելի շուտ ձևացնում է, թե պայքարում է ԻՊ-ի և իրական ահաբեկչության դեմ և գործում է` ելնելով իրավիճակում իր անկասկած քաղաքականացված և միջազգային իրավունքին հակասող մոտեցումից», – ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան: