Ունեմ ճշգրիտ տվյալներ, որ իշխանությունները բանավոր ցուցում են տվել Սյունիքի հատվածներից հեռացնել զորքերը. Սեյրան Օհանյան
Ես ունեմ ճշգրիտ տվյալներ, որ նոյեմբերի 9-10-ի ստորագրված հայտարարությունից հետո մեր երկրի իշխանությունները բանավոր կերպով են ցուցում տվել Կուբաթլու-Զանգելան հատվածում, այսինքն՝ Սյունիքի ռազմավարական նշանություն ունեցող հատվածներից հեռացնել զորքերը առանց որևիցե սահմանազատման, ինչ է թե ադրբեջանցին և թուրքը, ասել են՝ GPS-ով մենք եկել ենք, հեռացեք այդ սահմաններից, հեռացեք այդ ռազմավարական ճանապարհներից և կետերից: Այդ մասին Սևանում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը:
«Իսկ ո՞վ է ասել այդ ռազմավարական ճանապարհները, կետերը ադրբեջանցունն են կամ թուրքինն են: Հիմա էլ ուզում են Մեղրիով՝ Սյունիքով ճանապարհ ունենան: Հիշեք՝ այդ ճանապարհների բացմամբ մենք խորացնելու ենք երկու սպառնալիք՝ տնտեսության զարգացման մեջ արագ կերպով ներառելով Ադրբեջանի և Թուրքիայի ներդրումները՝ մենք տնտեսության անկում ենք ունենալու, և այդ տարածքները լցվելու են թուրքերով և ադրբեջանցիներով: Այսինքն՝ թուրքերը և ադրբեջանցիները գալու են, խառնվեն և մեր ժողովրդագրական խնդիրներ են փոխվելու մեր տարածաշրջանում»,- ասաց նախկին նախարարը:
Նա նշեց, որ Հայաստանին պետք են փորձառու մարդիկ, քանի որ անփորձները մանրախնդիր են լինում: