Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել
Հասարակություն

Նա պատերազմում ականատես է եղել անմարդկային դաժանության. Արմեն Մուրադյանը ևս մեկ երիտասարդի պատմություն է ներկայացրել

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Հարութ Խաչատրյանի մասն, որը, ըստ Մուրադյանի, կամավորագրված ապագա պլաստիկ միկրովիրաբույժ է և տեսել է մահվան սահամանագծին գտնվող, մահից չվախեցող զինվորների։

«Ամեն օր մարդկանց առողջացնելու և լիարժեք կյանք վերադարձնելու համար պայքարող «Սպիտակ բանակի» զինվորներն իրենց առաքելությունը շարունակեցին նաև պատերազմական պայմաններում:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Հարութ Խաչատրյանն Արցախյան պատերազմի ընթացքում մասնագիտական պարտքն իրականացրել է Գորիսի բժշկական կենտրոնում, որտեղ Արցախից տեղափոխում էին տարբեր աստիճանի վնասվածքներով վիրավորների: «Դիմել եմ հոկտեմբերի 1-ին որպեսզի մեկնեմ ռազմաճակատ կամ ճակատին մոտ, և հոկտեմբերի 18-ին տեղափոխվել եմ Գորիս»,- նշում է ԵՊԲՀ սովորողն՝ ավելացնելով, որ չէր կարողանում համակերպվել՝ իր Երևանում գտնվելու հետ՝ իմանալով, որ իր ծննդավայր Սյունիքի քաղաքների ու գյուղերի մատույցներում մարտեր են ընթանում:

Ապագա պլաստիկ վիրաբույժը միշտ գիտակցել է, որ ռազմական գործողությունները ցանկացած պահի կարող են վերսկսել. ինչ-որ չափով հոգեպես պատրաստ է եղել, և կարծում է՝ կարողացել է անել այն, ինչի համար կամավորագրվել էր: «Մասնագիտական առումով պատրաստ էի այնքանով, որ սովորել եմ շատ պրոֆեսիոնալ մասնագետներից: Իմ՝ Գորիսում եղած օրերին, վիրահատել ենք 62 տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդի»,-ասում է Հարութ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ բժիշկը պետք է լինի մարդասեր և օգնի բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած մարդու:

Նա ականատես է եղել անմարդկային դաժանության, հանդիպել մահվան սահամանագծին գտնվող, սակայն մահից չվախեցող զինվորների:

«Ընկերոջս՝ անոթային վիրաբույժ Արման Հովհաննիսյանի հետ վիրահատել ենք Մանուկ անունով մի տղայի, որի վերքերին խաղաղ պայմաններում անգամ մոտ չէինք գնա: Նրա կյանքը փրկել ենք՝ դադարեցնելով խոշոր տրամաչափի անոթներց արյունահոսությունը: Այլ տարբերակ չունեինք, քանի որ, թեկուզ, շատ երիտասարդ և անփորձ, բայց ես հոսպիտալի միակ միկրովիրաբույժն էի, իսկ Արմանը՝ միակ անոթային վիրաբույժը»,-պատմում է օրդինատորը, որը, մասնագիտական կայացման ճանապարհին անցնելով նաև պատերազմի միջով, դադարել է զարմանալ:

«Այդ ընթացքն անպայմանորեն կունենա ազդեցություն իմ հետագա գործունեության վրա։ Զարմանալու կարողությունն անդարձելի կորցնելուն զուգահեռ, հասկացա, որ պետք է սովորենք ունենալ ինքնադննադատական վերլուծություն»,-շեշտում է ապագա պլաստիկ վիրաբույժը:

Հարութ Խաչատրյանը 7-8 տարեկանում գիտեր, որ ընտրելու է բժշկի մասնագիտությունը՝ չնայած նրան, որ ընտանիքում բժիշկներ չկան:

«Պլաստիկ միկրովիրաբուժությունն ամենաբարդ և ամենահետաքրքիր մասնագիտություններից է: Ինձ գրավել է նրա բազմապրոֆիլ լինելը»,-եզրափակում է ԵՊԲՀ սովորողը, ում համար մասնագիտացման ընտրության հարցում կարևոր օրինակ են եղել նաև ավագ ավագ կոլեգաների անձնական և մասնագիտական որակները։