Հաքան Չալհանօղլուն կարող է տեղափոխվել «Յուվենտուս»
Իտալական «Միլանի» թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն դեռևս չի երկարաձգել պայմանագիրը թիմի հետ։
Այս ֆոնին մի շարք ակումբներ հետևում են Հականի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Աղբյուրը նշում է, որ «Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում թուրք ֆուտբոլիստի նկատմամբ եւ պատրաստ է վճարել այնքան, որքան ցանկանում է խաղացողը: Բացի այդ, «Արսենալն» ու «Չելսին» անտարբեր չեն Հաքանի նկատմամբ։
Ընդգծենք, որ թուրք ֆուտբոլիստն այս մրցաշրջանում իր գրանցած արդյունքներով համարվում է Եվրոպայի լավագույն փլեյմեյքերներից մեկը։