Անխել Դի Մարիան նշել է, որ կցանկանար Մեսսիի հետ հանդես գալ նույն թիմում
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան նշել է, որ կցանկանար նույն ակումբում հանդես գալ իր հայրենակից Լիոնել Մեսսիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ֆուտբոլիստները հավաքականում իրար հետ հանդես են եկել, սակայն ակումբային կարիերայում՝ ոչ։ Ընդգծենք, որ «ՊՍԺ»-ն ևս հետաքրքրված է Մեսսիի ծառայություններով և ամռանը ցանկանում է գնել Մեսսիին։
Հավելենք, որ արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»։