Սալլահի «Ռեալ» տեղափոխության հարցից խուսափել է Զինեդին Զիդանը
Մադրիդի «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանին հերթական անգամ հարցրել են Մոհամմեդ Սալլահի տրանսվերի մասին։
Զիդանը հրաժարվել է խոսել եգիպտացու հավանական տեղափոխության մասին հարցի շուրջ։ Ընդգծենք, որ իսպանական ակումբը հետաքրքրված է Սալլահի ծառայություններով, ով այս մրցաշրջանում խնդիրներ ունի և ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։ Ամիսներ առաջ Սալլահը խոստովանել է, որ ապագայում բաց կլինի իսպանական ակումբների համար, քանի որ ցանկանում է հանդես գալ այդ առաջնությունում։
Հավելենք, որ եգիպտացին համարվում է ԱՊԼ-ի այս առաջնության գլխավոր ռմբարկուն։