Ռոնալդ Կումանը խոսել է Լիոնել Մեսսիի ապագայի մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը շեշտել է, որ ակումբը ցանկանում է պահել հարձակվող Լիոնել Մեսսիին:
Կումանը մասնավորապես նշել է․ «Սա իսկապես շատ կարևոր խնդիր է, և մենք ամեն ինչ կանենք, որ Լեոն դեռ երկար տարիներ մնա «Բարսելոնայում»: Բայց հիմա մեր բոլոր մտքերը ոչ թե հաջորդ մրցաշրջանի, այլ «Վալյադոլիդի» դեմ խաղալու մասին են: Նախագահն ու իր մարդիկ աշխատում են ապագայի հարցերի շուրջ»։
Ընդգծենք, որ կատալոնական ակուկբի նորընտիր նախագահ Ժուան Լապորտան ամեն ինչ անում է, որպեսզի Մեսսիին պահի թիմում։