Բանակցային գործընթացում հնարավորություն կա քննարկելու նախկին ԼՂԻՄ կազմի մեջ մտնող տարածքների հարցը. Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ «Հայաստանի եւ մեր Զինված ուժերի այսօրվա վիճակը ողջամիտ մարդկանց թույլ չի տալիս մտածել ռեւանշի մասին»։
«Միեւնույն ժամանակ, չափազանց անարդար խաղաղությունը չի կարող հարատեւ լինել», - նկատել է Ռոբերտ Քոչարյանը՝ «Պոզներ» ծրագրին տված հարցազրույցում։
Պատասխանելով պատերազմի ընթացքում կորցված տարածքների մասին հարցին, Ռոբերտ Քոչարյանն ասել է․
«Ես կարծում եմ, որ ամեն ինչ կորած չէ եւ հնարավորություն կա բանակցային գործընթացում քննարկել նվազագույնը այն տարածքները, որոնք մտնում էին նախկին ԼՂԻՄ կազմի մեջ»։