Արա, դու ոնց ես քնում, այ թուրք. ադրբեջանցիները հրապարակել են զինծառայողների մարմինների կադրեր
Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել.
«Արա դու ոնց ես քնում, այ թուրք, էս տղերքին սենց թողել եք, այ անբարոյականի վաստակներ ու ստեղ եկել գելխեղդ ես խաղում, տակա՛նք...»։
Ադրբեջանցիները հրապարակել են Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում բեռնատարի թափքում կուտակված հայ զինծառայողների մարմինների կադրեր: Դիերի մեծ մասը ծածկված է պոլիէթիլենային տոպրակներով:
Զոհերի մարմինները փաստացի փտում ու անճանաչելի են դառնում, իսկ պաշտոնապես հայտարարում են, թե «որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել»: