Ժոզե Մոուրինյոն խոսել է Հարի Քեյնի ապագայի մասին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է հարձակվող Հարի Քեյնի `այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունները: Մոուրինյոն մասնավորապես նշել է․ «Նա իսկապես լավ է աշխատում ամեն օր: Նա թիմին նվիրված շատ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է:
Քեյնը հիանալի է խաղում: Այնպես որ, ես նրա հետ խոսելու բան չունեմ: Ընթացիկ պայմանագրին մնացել է ևս երեք տարի:
Նա ինքը չի ցանկացել ինձ հետ խոսել այդ մասին»։ Ընդգծենք, որ ըստ անգլիական մի շարք սպորտային պարբերականների Հարի Քեյնը ամռանը կլքի լոնդոնյան ակումբը։