«Ատալանտան» Իլիչիչի տրանսվերի դիմաց «Միլանից» կպահանջի մոտ 35 միլիոն եվրո
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Միլանը» մտադիր է ձեռք բերել «Ատալանտայի» հարձակվող Յոսիպ Իլիչիչին:
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքով ՝ «ռոսոներիները» արդեն սկսել են կապ հաստատել 33-ամյա սլովենացի ֆուտբոլիստի գործակալի հետ։ Նշվում է, որ հարձակվողն ինքը դեմ չէ լքել Բերգամոն ներկայացնող ակումբ, քանի որ նրա հարաբերությունները մարզիչ Գասպերինիի հետ լարվել են:
«Ատալանտան» Իլիչիչին գնահատում էր 30-35 միլիոն եվրո: