Ուսման Դեմբելեի համար կպայքարեն միանգամից 4 թոփ ակումբներ
«Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը» հետաքրքրված են այս ամռանը Ուսման Դեմբելեի տրանսֆերը ձեռք բերելու հարցով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Իսպանական լրատվամիջոցը պնդում է, որ ֆրանսիացի հարձակվողը գտնվում է երկու ակումբների թիրախում։ Նա կարող է կամ ընտրել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը, կամ վաճառքի հանվել, քանի որ իր գործող պայմանագրին մնացել է ընդամենը մեկ տարի:
«Բլաուգրանան» չի ցանկանում կորցնել իր թիմի ֆուտբոլիստին։ Նշվում է, որ «Լիվերպուլն» ու «ՊՍԺ»-ն նույնպես հետաքրքրված են Դեմբելեի ծառայություններով։