Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանում

Կարճ ժամանակահատվածում վարչապետի միջնորդություններով պաշտոններից հեռացվել են ԱԽ և կառավարության անդամների կեսից ավելին. Ղազարյան

Կարճ ժամանակահատվածում վարչապետի միջնորդություններով պաշտոններից հեռացվել են Անվտանգության խորհրդի և կառավարության անդամների կեսից ավելին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«2020 թվականի 44-օրվա պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո, ռազմական դրության պայմաններում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնանկ են արվել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։

Պաշտոնից ազատվել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ առողջապահության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները։

Ստացվում է, որ կարճ ժամանակահատվածում վարչապետի միջնորդություններով պաշտոններից հեռացվել են Անվտանգության խորհրդի և կառավարության անդամների կեսից ավելին։ Չնայած այն հանգամանքին, որ «թափանցիկ» և «հրապարակային» գործելաոճ հորջորջած կառավարության ղեկավարը որևէ բացատրություն և մեկնաբանություն չի տվել ռազմական դրության պայմաններում բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների պաշտոնանկությունների պատճառների վերաբերյալ, որոնց մի զգալի մասը պատասխանատու էին երկրի ուժային և անվտանգային կառույցների ղեկավարման համար, ակնհայտ է, որ մեծ մասի դեպքում պաշտոնանկության հիմք են հանդիսացել ձախողումները։

Ինչ է ստացվում․ օրինակ, արտաքին քաղաքականության մեջ ձախողումների համար նախարարը պաշտոնանկ է արվում, բայց նրա անմիջական ղեկավար վարչապետը՝ շարունակում է պաշտոնավարել։ Կամ, պաշտպանության բնագավառում ձախողումների համար նախարարը պաշտոնանկ է արվում, բայց նրա անմիջական ղեկավար վարչապետը՝ շարունակում է պաշտոնավարել․․․ և այդպես շարունակ՝ բոլորի դեպքում։

Այդ ամենը տրամաբանական կլիներ միայն այն պարագայում, եթե այդ պաշտոնյաները կատարած չլինեին իրենց անմիջական ղեկավարի՝ վարչապետի հանձնարարությունները, գործեին նրանից գաղտնի, իրենց քայլերն ու գործողությունները չհամաձայնեցնեին նրա հետ և այլն։

Բայց եթե նման բան տեղի չի ունեցել, նշանակում է, որ նրանք բոլորը դարձել են քավության նոխազներ, հեռացվել են իրենց պաշտոններից, բայց իր պաշտոնին է մնացել նրանց բոլորի ղեկավարը, բոլոր ձախողումների և դժբախտությունների թիվ մեկ պատասխանատուն ու թիվ մեկ մեղավորը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նման անտրամաբանական, անհասկանալի, անբացատրելի և տարօրինակ վիճակ դժվար թե որևէ մեկին հաջողվի գտնել որևէ երկրի պատմության մեջ։

Ակնհայտ է մի բան, որ այդ մարդիկ պետք է պաշտոնազրկվեին, քանզի նրանք բոլոր ձախողել են։ Բայց նրանց պաշտոնազրկման հիմքը պետք է լիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլ ոչ թե նա որոշումներ կայացներ նրանց պաշտոնից ազատելու վերաբերյալ, ինքը շարունակեր մնալ իր դիրքերում և շատ դեպքերում նրանցից անհաջողներին նշանակեր այդ պաշտոններում»,- գրել է Ղազարյան։