Կրակոցներ` ԱՄՆ-ում. կա զոհ և վիրավոր
Ամերիկյան Բիրմինգհեմ քաղաքում կրակոցից զոհվել է տեղի բնակիչ: Այս մասին հաղորդում է «WKRG» հեռուստաալիքը` հղում կատարելով ոստիկանությանը:
Նշվում է, որ ևս երեք մարդ վիրավորվել է: Ինչպես պարզաբանում է հեռուստաալիքը՝ ոստիկանությունը դեպքի մասին հաղորդագրություն է ստացել կիրակի օրը: Հրաձգությունը տեղի է ունեցել տեղի այգում՝ երկու տղամարդկանց միջև ծեծկռտուքից հետո: Այգում հարյուրավոր մարդիկ են եղել:
Հրաձգության զոհ է դարձել մեկ կին, և ևս երեք կին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է ծանր:
ԱՄՆ-ում հրազենի օգտագործման հետ կապված նմանատիպ դեպքեր վերջին շրջանում հաճախ են պատահում: