Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանում

Խայտառակություն, որի անունն է «Հայկական դիվանագիտություն». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ապրիլի 3-ը Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություներ հաստատելու օրն է։ Այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան սոցիալական ցանցում արձանագրում է կատարվել օրվա վերջին՝ ժամը 23․00-ի սահմաններում։

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձի մասին առաջին հրապարակումը կատարվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ֆեյսբուք սոցիալական ցանցի էջում՝ դրանից շուրջ 4 ժամ առաջ (ի դեպ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն բարեխղճորեն անդրադառնում և հրապարակում է բոլոր երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու տարեդարձերի մասին նյութեր)։

Ստացվում է, որ Հայաստանի ԱԳՆ-ում Հայաստանի գլխավոր դաշնակից երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու տարեդարձի մասին տեղեկացել են Ռուսաստանի ԱԳՆ-ի սոցիալական հաշիվներից։ Ընդ որում` այն պարագայում, երբ այդ օրը Մոսկվայում է գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը։

Հատկանշական է, որ հայ-ռուսական հարաբերություններով զբաղվում են ՀՀ արտաքին գործերի նախարարը (իր 4 խորհրդականներով և 1 օգնականով), ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը, ԱԳՆ գլխավոր քարտուղարը, Եվրասիական տարածաշրջանային վարչությունը (որի կազմում կա առանձին Ռուսաստանի բաժին, ՀԱՊԿ-ի բաժին, ԱՊՀ բաժին, ԵԱՏՄ բաժին, Երկկողմ հարաբերությունների բաժին), Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը, Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը (7 բաժիններով և 5 գլխավոր հյուպատոսություններով)։

«Հայաստանը հետամուտ է՝ ամրապնդելու և խորացնելու երկու ժողովուրդների ավանդական կապերի վրա հիմնված առանձնահատուկ ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ»․ սա մեջբերում է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի «Արտաքին քաղաքականություն» բաժնից, որտեղ սահմանված են ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները։

Եվ ահա նման անտարբեր անուշադրություն մի երկրի հանդեպ, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ին կարողացավ կանգնեցնել կործանարար պատերազմն Արցախում՝ փրկելով մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր և Արցախի գոնե մի փոքր հատվածը։ Մի երկիր, որտեղ ապրում են գրեթե այնքան հայեր, որքան Հայաստանում։ Մի երկիր, որտեղ արտահանում են Հայաստանում արտադրված ապրանքների ավելի քան 70%-ը։ Մի երկիր, որը հանդիսանում է մեր սպառազինությունների գրեթե միակ մատակարարը։

Մի երկիր, որտեղից Հայաստան են փոխանցվում միլիարդավոր դոլարների մասնավոր տրանսֆերտներ։ Մի երկիր, որի հետ մենք անդամակցում ենք մի շարք միջազգային կազմակերպությունների։ Մի երկիր, որի կազմակերպությունները հանդիսանում են ամենամեծ ներդրողները և ամենախոշոր գործատուները Հայաստանում։ Մի երկիր, որը հետպատերազմյան շրջանում միակն է, որն ընդունում է բարձրաստիճան պատվիրակություններ Հայաստանից (իհարկե իրենց բժշկասանիտարական ծառայությունների բժշկական և հիգիենիկ միջոցառումներով հսկողության ներքո)։ Մի երկիր․․․

Եվ այս խայտառակությունն այսօր ունի մեկ անուն․ «Հայկական դիվանագիտություն», որը վախճանվել է և ոչ ոք չի այցելում նրա շիրիմին։

Հ․Գ․ 2021 թվականի փետրվարի 26-ին ես ցավով ու զարմանքով արձանագրել էի, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը որևէ հիշատակում չեն արել Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առթիվ։ Հիմա արդեն ամեն ինչ պարզ է»: