Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել
Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարը «հականիկոլական» աշխատակիցներին հրահանգել է ազատման դիմում գրել․ վերևից իջեցված հրամա՞ն

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի համար, ըստ ամենայնի, աթոռի ու փառքի մոտ պատիվն առ ոչինչ է։ Երևի նա որոշել է հավատարիմ շան դեր խաղալ, որպեսզի չզրկվի իրեն շպտրած ոսկորից՝ տվյալ դեպքում նախարարի պաշտոնից։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով, կիրակի օրը Սուրբ Հարության (Սուրբ Զատիկ) օրը, Փիլոյան Անդրանիկը ժամը 16-ից հետո հրատապ կանչել է նախարարության բոլոր աշխատակիցներին։ Իսկ ավելի կոնկրետ՝ հավաքը նշանակվել է 16։30-ին։

Ըստ Հայ առաքելական եկեղեցու, տաղավար տոների (իսկ Սուբ Զատիկը տավար տոներից է) հաջորդ օրը հայտարարվում է Մեռելոց և հարազատներն այցելում են գերեզմաններ։ Սակայն, քանի որ մեր երկրում այն աշխատանքային է (նախկինում եղել է ոչ աշխատանքային), ուստի նախարարության աշխատակիցների մեծ մասը կիրակի օրն է որոշել այցելել գերեզմաններ՝ աշխատանքից հետ չմնալու համար։

Նրանցից շատերի հարազատները ու մտերիմները զոհվել են Ապրիլյան քառօրյա և Արցախյան 2-րդ պատերազմների ժամանակ, ուստի, արձագանքելով նախարարի կանչին, աշխատակիցներից ոմանք հենց գերեզմաններից, ոմանք էլ պարզապես կիրակնօրյա ծրագրերը մի կողմ դնելով՝ շտապել են նախարարություն։

Արտակարգ իրավիճակների նախարարի կանչի հետ կապված դեպքն արտակարգ է եղել այնքանով, որ վերջինս երկընտրանքի առջև է կանգնեցրել աշխատակիցներին։

Նա պարզապես պահանջել է հակաիշխանական, իսկ ավելի կոնկրետ, ինչպես ասում են՝ «հականիկոլական» հայացքներ ունեցող աշխատակիցներին ազատման դիմումներ գրել։

Եղել է նաև այլընտրանք․

նման աշխատակիցներին հնարավորություն է տրվել նաև աշխատել մարզերում․․․ իհարկե գիտակից մարդիկ հասկանում են, որ սա համազոր է ազատման դիմում գրելուն, քանի որ երևանաբնակների համար հեշտ չէ ընտանիքներով տեղափոխվել մարզեր՝ աշխատանքից չզրկվելու համար։ Դա մի կողից, մյուս կողմից էլ ամեն դեպքում նրանք հաշվառվելու են և հայտվելու են «սև ցուցակում»․․․

Հարկ է նկատել, որ սույն պաշտոնյան, կամ այս դեպքում գուցե ասել՝ չինովնիկը, հազիվ թե ինքնագլուխ որոշեր նման քայլի դիմել, այն էլ՝ կիրակի օրով մարդկանց հետ կանչելով զոհված հարազատների գերեզմաններից։ 

Ակնհայտորեն կա վերևից իջեցված հրահանգ, որին էլ նախարարը, ինչպես օրինակ հպատակը կամ որպես ստրուկը, ենթարկվել է՝ առանց մտածելու, թե քանի մարդու է զրկում ազատ խոսքի ու մտքի իրավունքից և քանի ընտանիք կարող է կորցնել իր հիմնական եկամտի աղբյուրը։

Այս մարդը՝ նախարարը, այնքան է սիրում իր պաշտոնը և այնքան է վախենում այն կորցնելուց, որ դարձել է կամակատար։ Ավելին՝ նա անգամ նախարարության կայքէջում հրապարակված իր կենսագրությունից դուրս է թողել այն տողը, որով 2008 թվականի հունվարի 28-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-րդ աստիճանի մեդալով... 

Ստորև՝ Վիքիպեդիայում զետեղված նրա կենսագրությունից դուրս բերված հատվածն է․

Իսկ սա արդեն ԱԻՆ-ի կայքէջում է հրապարակել։ Այստեղ Քոչարյանի անունը չի հիշատակվում․

 

Հարկ է նկատել, որ, այսպես ասած, որպես Նիկոլի Փաշինյանի հպատակ, Փիլոյանը հրաժարվել է ո՛չ թե Քոչարյանի տված մեդալից, այլ նրա անունը իր կենսագրության էջում զետեղելուց․․․

Իհարկե սրան ընդհանրապես կարելի էր ուշադրություն չդարձնել, եթե սույն չինովնիկը, ի հավատարմություն դավաճանության և հողը թշնամուն հանձնելու մեջ մեղադրվող ղեկավարի, չսպառնար իր աշխատակիցներին ու չփորձեր աշխատանքից ազատել հականիկոլականներին․․․ 

Միայն այս արարքն արդեն, սև բիծ է նրա ստացած բոլոր կոչումների ու մեդալների վրա, սակայն դա աթոռ զբաղեցրած պաշտոնյային կարծես ամենևին չի հուզում։

Արմինե Մկրտումյան