Մամ, դո՞ւ էլ ես էդքան միամիտ․ ի՞նչ տակտիկական նահանջ. 20-ամյա Հայկին զայրացնում էին նահանջի հրամանները
Հրետանու հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանը ծառայում էր Շամշադինում, մասնակցել էր 2020թ. հուլիսի տավուշյան մարտերին ու մարտական հերթապահության համար մեդալ ստացել։
«Հուլիսյան դեպքերից հետո, երբ նորից սկսեցին դիրքեր գնալ, անհանգստանում էի, ասում էի՝ երբ պետք է երկու շաբաթն անցնի, ասում էր՝ որ շրջվում ես, նայում ես, գյուղը հանգիստ քնում ու վեր է կենում, այդքան մարդ հանգիստ են քո հույսով, բա դրանից լավ զգացողություն կա՞»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը։