«Միլանը» հետաքրքրված է Յոսիպ Իլիչիչի ծառայություններով
Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ «Միլանը» հետաքրքրված է «Ատալանտայի» կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչով: «Ռոսոներիները» արդեն սկսել են կապ հաստատել 33-ամյա խաղացողի շրջապատի հետ:
Սլովենացին ինքը դեմ չէ լքել «Ատալանտան», քանի որ նրա հարաբերությունները մարզիչ Գասպերինիի հետ լարվել են:
Ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայի 21 խաղում Իլիչիչը դարձել է 5 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: