Բախումներ` ոստիկանների և Բելֆաստ քաղաքի ցուցարարների միջև․ կան վիրավորներ և ձերբակալվածներ
Ոստիկանության ութ աշխատակից վիրավորվել է Մեծ Բրիտանիայի Բելֆաստ քաղաքի հարավում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում։ Յոթ մարդ բերման է ենթարկվել։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Փոխանցվում է, որ ուրբաթ երեկոյան տեղի ունեցած փոքր բողոքի ակցիան «արագ վերաճել է ոստիկանության վրա հարձակման»:
8 ոստիկան վիրավորվել է, երբ ցուցարարները սկսել են զանազան իրեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանները ստացել են այրվածնքեր և մարմնական այլ վնասվածքներ։ Բախումների վայրից բերման է ենթարկվել 7 ցուցարար։