Զինված հարձակում՝ Նիգերիայում․ սպանվել է 14 մարդ
Տասնչորս մարդ է զոհվել Նիգերիայի արեւմուտքում գտնվող Նիգեր նահանգի ռազմաբազայի ու հարակից շրջանների վրա զինված մարդկանց հարձակման արդյունքում։ Այս մասին հայտնում է տեղական PM News թերթը:
Չորեքշաբթի օրը շուրջ 200 զինված անձինք հարձակվել են Ալլավա շրջանում գտնվող բազայի վրա՝ սպանելով վեց զինվորների և ոստիկանության սպայի: Դրանից հետո նրանք այրել են հենակետը և մոտակա տարածքներում սպանել ևս յոթ մարդու։
Մի քանի մարդու առևանգել են։ Տեղական կայքերը հաղորդում են նաև այսօր կատարված հարձակումների մասին: Աբուբաքարի նահանգապետ Սանի-Բելլոն բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել: