Եվրոպայում գտնվող ամերիկյան զորքը հասցվել է մարտական պատրաստության առավելագույն մակարդակի
ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության բանակը զորքերը հասցրել է մարտական պատրաստության առավելագույն մակարդակի՝ ռուսական զորքերի ակտիվ տեղաշարժով պայմանավորված։ Այդ մասին հայտնում է Politico-ն:
Նշվում է, որ դա պայմանավորված է վերջին մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններով: Նշվում է նաև, որ սա պայմանավորված է Դոնբասում հակամարտության սրմամբ և Ռուսաստանի կողմից սահմանի երկայնքով ռազմական ուժերի կուտակումներով։
Միևնույն ժամանակ EUCOM-ի ներկայացուցիչ Վենդի Սնայդերը չի նշել ամերիկյան զորքերի մարտական պատրաստվածության մակարդակի մասին։ Սնայդերը ընդգծել է, որ ամերիկյան զորքերը «շատ ուշադիր է վերահսկում իրավիճակին»: