Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
Մամուլ

Հայ-թուրքական հաշտեցման փաշինյանական մոդելը իրականություն կդառնա պատմական հիշողության ու ազգային արժանապատվության ոտնահարման հաշվին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի քայլերի տրամաբանությունը գուշակելու համար անհրաժեշտ է հասկանալ նրա մտածողության նրբությունները, արժեքային համակարգն ու գերակայությունները։ Ամբողջությամբ դրանք հասկանալ, իհարկե, հնարավոր չէ, բայց Նիկոլ Փաշինյանի մտածողության ու առաջնահերթությունների մասին գոնե մոտավոր պատկերացում կարելի է կազմել նրա՝ անգամ իրար հետ կապ չունեցող քայլերից ու հայտարարություններից։

Հիմա, օրինակ, Նիկոլ Փաշինյանն անձամբ և իր թիմի միջոցով զբաղված է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական խաղաղասիրության ուղղակի կամ սքողված քարոզով։ Անցած շաբաթ նաև այդ ու նախընտրական քարոզչության շրջանակներում Նիկոլ Փաշինյանն այցելել էր մարզերից մեկը և ոչ այնքան ակադեմիական նշանակություն ունեցող գյուղում հայտարարել էր, որ կա մտադրություն՝ վաճառել Երևանում գտնվող բուհերի շենքերը և այդ միջոցներով ակադեմիական քաղաք հիմնադրել։ Նրա թիմակիցների հայտարարություններից պարզ դարձավ նաև, որ վաճառվելիք բուհերի շենքերի փոխարեն՝ կարող են կառուցվել հյուրանոցներ, որոնք իբրև թե կնպաստեն տուրիզմի զարգացմանը։

Ահա ուրեմն երկու՝ իրար հետ կապ չունեցող գործողություն կամ մտադրություն՝ հայ-թուրքական հաշտեցում և բուհերի շենքերի վաճառք։ Անաղերս այս երկու իրադարձություններն օրգանական կապ չունենալով՝ ընդհանուր են Նիկոլ Փաշինյանի մտածողության ու առաջնահերթությունների իմաստով։ Ինչպես հարևանների հետ հաշտեցումը, այնպես էլ բուհերի շենքերի վաճառքը կարող են խիստ արդարացված քայլեր համարվել, եթե դիտարկվում են զուտ, բացառապես տնտեսական, տնտեսագիտական հարթությունում։ Երկուսի դեպքում էլ տեսանելի է փողի, գուցե շատ փողի հոսքի հնարավորությունը։


Երկու երևույթներն էլ, սակայն, բնականաբար, բացի նյութականից, ունեն նաև ոչ նյութական, բարոյական, ոգեղեն ասպեկտներ։ Հայ-թուրքական հաշտեցման փաշինյանական մոդելը կարող է իրականություն դառնալ պատմական հիշողության ու ազգային արժանապատվության ոտնահարման միջոցով։ Բուհերի պարագայում գործ ունենք կրկին ոչ նյութական սուբստանցիաների հետ՝ ավանդույթներ, կրթական ու քաղաքային մշակույթ, կոլորիտ, ակադեմիական ու ոչ միայն ակադեմիական հիշողություն, և այլն։ Երկու պարագաներում էլ տնտեսական նպատակահարմարությունը խաչվում է ոչ նյութական, ոչ շոշափելի, սակայն կարևորագույն ինստիտուցիաների հետ։ Նիկոլ Փաշինյանը, այսպիսով, կողմ արտահայտվելով այդ երկու մոտեցումներին՝ պատվազուրկ հաշտեցմանն ու բուհերի շենքերի վաճառքի միջոցով ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարին, բացահայտում է իր մտածողության ու արժեքային համակարգի առանձնահատկությունները․ նրա համար առաջնային են նյութական արդյունքները, եթե անգամ դրանք ձեռք են բերվում ոչ նյութական, սակայն կարևոր երևույթների հաշվին։

Այս արձանագրումը չպետք է դիտարկել գնահատողական հարթությունում և անարգանքի սյունին գամել Նիկոլ Փաշինյանին․ սա մոտեցում է, որը, հնարավոր է՝ կարող է պոպուլյար լինել նաև հասարակության որոշակի շերտի մոտ, ում համար նյութական արժեքներն առավել կարևոր են, քան որևէ ոչ հողեղեն գո։

Ընդ որում, այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանն անակնկալ է մատուցում արժեքային նման մոտեցմամբ։ Նա ազնիվ է գտնվել և իշխանության գալուց առաջ, դեռ հրապարակում հայտարարել է, որ որևէ «իզմի» չի դավանում։ Իրականում դա խոստովանություն էր այն մասին, որ ինքը նպատակին հասնելու համար միջոցների միջև խտրություն չի դնելու, ինչն ապացուցեց արդեն իշխանության շուրջ երեք տարիների ընթացքում։

Նիկոլ Փաշինյանը, կրկին իշխանության գալուց առաջ, հայտարարում էր նաև, որ իր նպատակը քաղաքացու համար երջանկության ապահովումն է։ Նա չէր մասնավորեցնում քաղաքացիական երջանկության տեսլականի իր բաղադրիչները, սակայն արդեն իշխանության գալով՝ ցույց տվեց, որ երջանկության չափման միավոր է համարում փողի քաղաքականությունը։ Վկան՝ ՀԴՄ կտրոնների պաշտամունքը, հարկ վճարողի տոնական օրվա սահմանումը, ասֆալտի ու ելակի կուլտը, և այդպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանը եզակի անգամ ազնիվ է գտնվել ու չի թաքցրել, որ իր արժեքային համակարգում նյութականը վեր է բոլոր մյուս առաջնահերթություններից, և հանուն այդ առաջնահերթության ապահովման՝ պատրաստ է, առանց բացառության, ամեն ինչի։

Իրականում Հայաստանի համար կենսական նշանակություն ունի՝ ինչպես հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հաշտեցումը, այնպես էլ՝ նույն ակադեմիական քաղաքի կառուցումը։ Որպես նպատակներ՝ երկուսն էլ չափազանց կարևոր են, սակայն խելամտությունը պահանջում է, այդուհանդերձ, խտրություն դնել այդ նպատակներին հասնելու միջոցների մեջ։ Լայն իմաստով, հենց միջոցների ընտրությանն է հանգում պետության և, օրինակ, առևտրային կազմակերպության տարբերությունը։ Եթե վերջինիս համար գերնպատակը շահույթի ավելացումն է, և այն առաջնորդվում է «փողը ազգություն չունի» սկզբունքով, ապա պետության պարագայում միայն տնտեսական նպատակահարմարությամբ առաջնորդվելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ՝ պետությունը վերածելով փողի գեներացման տարածքի՝ դրանից բխող բոլոր հակապետական հետևանքներով։ Այդ տրամաբանությամբ Հայաստանը կարող է բազմապատիկ ավելի եկամուտներ ունենալ ու դառնալ զարգացող տարածք, օրինակ՝ տարածաշրջանային մեգամոթելի կարգավիճակում։

Լայն իմաստով, Նիկոլ Փաշինյանը հիմա զբաղված է հենց այդ ծրագրի իրագործմամբ։ Նա կատարում է իր հեղափոխական խոստումը՝ կերտում է երջանիկ քաղաքացու։ Չէ՞ որ խոստանալիս նա չի մանրամասնել քաղաքացու ազգային և պետութենական պատկանելությունը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: