«Չելսին» ցանկանում է գնել Սերխիո Ագուերոյին
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն արդեն հայտարարել է, որ ամռանը կլքի ակումբը։ Ինչպես տեղեկանում ենք Goal.com-ից, Ագուերոյին գնելու ամենամեծ շանսերն այս պահին ունի Լոնդոնի «Չելսին»։
Ակումբը ցանկանում է արգենտինացի հարեձակվողի տրանսվերով ուժեղացնել ակումբը։ Նշվում է, որ Ագուերոն ևս ցանկանում է մնալ Անգլիայում։
Հավելենք, որ ավելի վաղ Ագուերոյին մամուլը սկսեց կապել «Բարսելոնայի» հետ։