«Ինտերը» պատրաստ է վաճառել Ռոմելու Լուկակուին 120 միլիոն եվրո գումարով
Ինչպես տեղեկացնում են իտալական մի շարք սպորտային պարբերականներ, «Ինտերը» պատրաստ է վաճառքի հանել այս ամռանը իր թիմի առաջատարներից մեկին։
Միլանյան ակումբը ունի մի շարք ֆինանսական խնդիրներ և դրանք ցանկանում է լուծել այդկերպ։ Ակումբը պատրաստ է Ռոմելու Լուկակուին վաճառքի հանել 120 միլիոն եվրոյի դիմաց։
Ընդգծենք, որ բելգիացուն ցանկանում է թիմ վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդը»։