Դատարանի որոշումը չկատարող վարչապետը պետք է ենթարկվի պատասխանատվության. Օնիկ Գասպարյանի պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ
Եթե իրավունքի խախտումը չվերացվի Հայաստանում, այո, կդիմենքՄԻԵԴ: Այսօր, լրագրողներին ասաց Օնիկ Գասպարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Նա լավատեսորեն է մոտենում հարցին և հույս ունի, որ միջազգային ատյաններին հասնելու կարիք չի լինի: Սակայն նկատում է, որ եթե Հայասատնի դատական համակարգի շրջանակները սպառվում է՝ պետք է մտնել Եվրոպական դատարան:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտպանները պատրաստ են հասնել մինչև ։
«Իմ ակնկալիքն այն է, որ պարոն Գասպարյանի իրավունքները կպաշտպանվեն հայկական դատական ու իրավապահ մամինների կողմից», - ասաց պաշտպանը։
Նա նշեց, թե վարչապետը, որը գտնում է, որ կարող է դատարանի որոշումը չկատարել ու խնդրել դատարանին, որ փոխի որոշումը, պետք է ենթարկվի քաղաքական պատասխանատվության։
«Ինձ հայտնի բոլոր զարգացած երկրներում նման մոտեցումը ակնհայտորեն կբերեր քաղաքական հետևանքների, քրեադատավարական հետևանքները նույնպես պետք է վրա հասնեն, որովհետև դատարանի որոշումը չկայացնելը համարվում է հանցագործություն», - ասաց Օրբելյանը։