«Բարսելոնան» Էրլինգ Հոլանդին ցանկանում է գնել 2022-ի ամռանը
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարները երեկ հանդիպել են Մինո Ռայոլայի և Էրլինգ Հոլանդի հոր հետ։ Իսպանական մի շարք աղբյուրներ նշում են, որ կատալոնական ակումբը մտադիր է Հոլանդին գնել 2022 թվականի ամռանը, քանի որ այս պահին ունի ֆինանսական խնդիրներ։
Այս ամռանը Հոլանդին ակումբը կարող է գնել 190 միլիոն եվրո գումարով։ Կատալոնական ակումբը վստահեցրել է , որ Հոլանդը կդառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։
Հիշեցնենք, որ նորվեգացու համար պայքարում են նաև «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»։