Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Էդեն Ազարը
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը վերականգնվում է վնասվածքից։ Այսօր առաջին անգամ բելգիացին մարզվել է ընդհանուր խմբի հետ։
30-ամյա ֆուտբոլիստը կարող է դաշտ վերադառնալ Չեմպիոնների լիգայի խաղարկության «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը։
Ընդհանուր խումբ է վերադարձել նաև Տոնի Կրոսսը։ Ընդգծենք, որ անգլիական ակումբի դեմ առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին։