Արմեն Գրիգորյանը չպատասխանեց հարցին՝ «Դուք ժխտո՞ւմ եք, որ Հայոց ցեղասպանություն է եղել»
Այսօր ապրիլյան պատերազմի 5-րդ տարելիցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն էր այցելել ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը:
Նա լրագրողներին ասաց, որ «օրվա խորհուրդից ելնելով»՝ այսօր հարցերին չի պատասխանում, այլ առիթով կպատասխանի:
Իսկ լրագրողները նրանից հետաքրքրվում էին, թե իրո՞ք կարծում է, որ զոհված տղաների արյունը չչորացած՝ պետք է վերաբերմունք շտկենք թուրքերի նկատմամբ:
«Դուք լուրջ կարծում եք, որ թուրքիայի հետ կապված մեր մոտեցումներում շտկումներ են պետք, և մեր անվտանգության ռազմավարությունը հիա պիտի այս մոտեցմա՞մբ կառուցվի»,- լրագրող Անի Գևորգյանի հարցը մնաց անպատասխան:
Հետևեց մեկ այլ հարց Լիա Սարգսյանի կողմից՝ «Դուք ժխտո՞ւմ եք, որ Հայոց ցեղասպանություն է եղել»: «Թուրքերի հետ վերաբերմունքը շտկող» Արմեն Գրիգորյանն այս հարցը ևս անպատասխան թողեց: