ԱՄՆ-ի Օհայո նահանգում ապրիլի 1-ի կատակի համար ձերբակալել են կնոջ
Ապրիլի 1-ին ԱՄՆ Օհայո նահանգի ոստիկանությունը բերման է ենթարկել մի կնոջ, ով կատակելով նշել է, որ աշխատանքից հեռացված իր գործընկերը զենքով եկել է աշխատանքի վայր։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Պամելա Սիսկոն աշխատում էր Սփրինգֆիլդի հաստատություններից մեկում, երբ որոշել է կատակել իր քրոջ հետ։ Պամելան իր քրոջը հաղորդագրություն է ուղարկել, որում նշել է, որ իր աշխատանքի վայրում զենքով տղամարդ կա, և բոլոր աշխատակիցները թաքնված են փակ սենյակներում: Պամելայի քույրը զանգահարել է ոստիկանություն և տեղեկացրել դեպքի մասին։
Ոստիկանները զանգի հետաքերով գնացել են դեպքի վայր և զինված մարդու չեն տեսել։ Կնոջը սպառվում է մոտ 1 տարվա ազատազրկում։