Նորանշանակ տնօրենի պատճառով Աբովյանի թիվ 1 դպրոցը լքել են մեծ թվով աշակերտներ և ուսուցիչներ (տեսանյութ)
Կոտայքի մարզի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցից մեծ թվով աշակերտներ հեռացել են։ Բացի այդ նորանշանակ տնօրենն, առանց զգուշացնելու, աշխատանքից ազատում է իրեն ըդդիմացող ուսուցիչներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին տնօրեն, աշխատանքից ազատված պատմության ուսուցչուհի Մետաքսյա Բաբայանը։
Նկատենք, որ նա հավասար ձայներ է հավաքել նորանշանակ տնօրենի հետ, սակայն նախապատվությունը տրվել է մյուսին։
Թե ինչու է կառավարությունը որդեգրել այս մոտեցումը՝ Մետաքսյա Բաբայանն ունի իր բացատրությունը․ « իշխանությունը որոշել է հայերանսեր կադրերին փոխարինել ոչնչով աչքի չընկած, իրեն հավատարիմ, հլու-հլազանդ կադրերով»։
Ինչ վերաբերվում է Աբովյանի թիվ 1 դպրոցին, ապա նախկին տնօրենը վստահեցնում է, որ սա կանխամտածված ու անխիղճ մոտեցում էր։
«Քաղաքական որոշում էր կայացվել` հեռացնել ընդամենը 5 տարի աշխատած տնօրենին, ով իշխանության թիմից չէր ու ոչ էլ ծանոթ-բարեկամ։ Հայ հասարակությունը ձևախեղելու շահագրգռությունն այնքան մեծ է, որ նրանք կրկին ու կրկին փորձելու են Հայաստանում իշխանության բերել ապազգային նոր կառավարությունների և վերջապես հասնել իրենց նպատակներին։ Այս վտանգավոր մարտահրավերները պետք է հասկանա հայ հասարակությունն ու թույլ չտա Հայաստանի կործանումը», - ասաց Մետաքսյա Բաբայանը։
Նրա խոսքով, այն ուսուցիչներին, որոնք իրենց աշակերտներին սեփական օրինակով ցույց տվեցին, թե ինչպես է պետք պայքարել սեփական սկզբունքների և ճշմարիտ արժեքների համար։