Տաք օդի ալիք է գալիս Արաբական թերակղզուց․ ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26…+29, Արարատյան դաշտում և Երևանում +24…+27 աստիճանի։