«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին
Հասարակություն

Ասելիք չունե՞ք, պարո՛ն նախարար. Վաղարշակ Հարությունյանը կրկին փախուստի դիմեց (տեսանյութ)

Տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է, իսկ երկրի անվտանգությամբ զբաղվող ոլորտները, մեղմ ասած, էշի ականջում քնած են: Փոխարենը, հայ հասարակությունն ամեն օր իմանում է նոր տարածքի ու հայկական կողմի դիրքերի գրավվման մասին:

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որպես ՀՀ Զինված ուժերի ղեկավար, թեև այս հարցում հանդիսանում է թիվ մեկ պատասխանատուն ու կարող է պատասխանել հասարակությանը հուզող մի շարք հարցերի՝ կապված երկրի անվտանգության հետ, սակայն վերջին ժամանակներում նա անընդհատ խուսափում է լրագրողներից ու այդ թեմայի շուրջ նրանց տված հարցերից:

Հիշեցնենք այս տարվա փետրվարի սկզբին տեղի ունեցած միջադեպը, երբ նախարարը թաքնվեց իր «ախրանիկի» հետևում՝ թույլ տալով նրան վիրավորել իրեն հարցեր ուղղած լրագրողին:

Վաղարշակ Հարությունյանն ինչպես այդ անգամ, այս անգամ ևս հայտարարեց, թե հիմա այդ հարցերին պատասխանելու ժամանակը չէ: Դեռ այն ժամանակ էինք հարցադրում արել, թե երբ է գալու այդ գրողի տարած ժամանակը:

Ամեն անգամ, երբ նախարարն ու պատկան մարմինները խուսափում են երկրի սահմանազատման ու դրա հետ կապված խնդրիներից բխող մի շարք հարցերի  պատասխաններից, հաջորդ պահին հասարակությունը իմանում է թշնամիների կողմից իրականացված հակահայ գործողությունների մասին:

Այս պահին չքննարկելով մինչ այս տեղի ունեցածը (թեև դրանք ուշագրավ են և դեռևս դրանց վերաբերյալ սպառիչ մեկնաբանությունները չեն հնչել) Սյունիքում ամեն օր նոր խնդիր է ծագում: 

Դեռ 2 օր առաջ ադրբեջանցիները գողացել են Շուռնուխի բնակչի կովերն ու քշել դեպի ադրբեջանական տարածք... այս հարցին պատկան մարմիններն անհաղորդ մնացին այնպես, կարծես ամեն ինչ նորմալ է...

Չենք խոսում թուրքերի կողմից ամեն մի նոր դիրքի գրավվման ու թիզ-թիզ առաջ գալու մասին...

Հիշեցնենք նաև, որ նախօրեին ադրբեջանցիները փորել էին խրամատներ՝ Շուռնուխ-Կապան ճանապարհից 20-30 մետր հեռավորության վրա:

Ասելիք չունե՞ք, պարոն նախարար... դեռ ինչքա՞ն պետք է ժամանակ ձգեք, ի՞նչ դավեր են հյուսվում հայի դեմ, որի մասին չեք ուզում խոսել... դեռ որքա՞ն պետք է փախչեք պատասխաններից...