Իտալիայի հավաքականը 25 խաղ է, ինչ անպարտելի է
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հերթական հաղթանակը տոնեց Աշխարհի առաջնության 2022 թվականի խաղարկության որակավորման փուլում։ Ռոբերտո Մանչինիի սաները չեն պարտվում արդեն 25 անընդմեջ հանդիպում։
Այդ ընթացքում նրանք գրանցել են 20 հաղթանակ և 5 ոչ ոքի։
Հավաքականի ռեկորդը պատկանում է Վիտտորիո Պոցցոյին, ում օրոք իտալացիները անպարտելի են եղել 30 հանդիպում՝ 1935-ից մինչև 1939 թվականները։